Չինաստանում նախօրեին տեղական ժամանակով 18.30-ի սահմաններում բռնկվել է մարդատար ավտոբուսը, որում եղել է 90 ուղևոր:
Հրդեհը բռնկվել է կանգառին հասնելուց 500 մետր հեռավորության վրա: Ականատեսները հաստատում են, որ հրդեհից հետո լսել են մի քանի պայթյուն: Միջադեպի հետևանքով զոհվել է 47 մարդ, 34-ը վիրավոր են: Ոստիկանության փորձագետները եզրակացրել են, որ ավտոբուսի անիվները գործել են անխափան, վառելիքի բաքը նույնպես անվնաս է եղել: Հրդեհը բռնկվել էր բենզինից այն դեպքում, երբ ավտոբուսը գործում էր դիզելային վառելիքով: Սրա հիման վրա կասկածներ կան, որ պայթյունները որոտացել են միտումնավոր չարագործության արդյուքնում: Այս պահին ոստիկանները ճշտել են հանցագործի անձը: Չինական ԶԼՄ-ներն արդեն տարածել են նրա լուսանկարը: Վերջինս ծերունական տարիքի տղամարդ է, ում ֆիքսել է փողոցային երթևեկության տեսագրման խցիկը: