«Հաքերները Իրանում նախագահական ընտրությունների նախաշեմին փորձել են կոտրել տասնյակ հազարավոր իրանցիների էլեկտրոնային փոստերը»,-հայտնում են Google ընկերությունից: Մեջբերում է BBC-ն:
«ԸՆկերության տվյալներով' ինտերնետային խարդախարարները հիմնականում օգտագործել են այսպես կոչված «ֆիշինգի» ռազմավարությունը, որպեսզի օգտատերերից ստանան փոստի գաղտնաբառերի վերաբերյալ նրանց անհատական տվյալները: Ինտերնետի վրա հարձակման ժամանակը մատնանշում է, որ այս քայլը քաղաքական նպատակներ է ունեցել, և հնարավոր է, որ դրա միջոցով ինչ-որ մեկը փորձել է ազդել ընտրությունների ընթացքի վրա»,- հայտարարել են ընկերությունում:
Հիշեցնենք, որ այսօր Իրանում նախագահական ընտրությունների շեմին լռության օր է: