Հնդկաստանի արևելյան նահագներից մեկում կախարդությամբ զբաղվելու մեղադրանքով սպանվել է 3 կին. հայտնում են տեղական ԶԼՄ-ները' հղում կատարելով ոստիկանությանը:
Երեքշաբթի օրը կանանց մի խումբ մահանալու աստիճան ծեծել էր գյուղի 70-ամյա բնակչուհուն և նրա 42-ամա աղջկան: Կանանց մեղադրել էին կախարդության մեջ, իսկ ավելի կոնկրետ' «գյուղի վրա անեծք բերելու և մի քանի երեխայի մահվան պատճառ դառնալու համար»:
Կանանց սպանության կասկածանքով ձերբակալվել են այդ գյուղի 22 բնակիչներ, որոնցից 18-ը' կանայք:
Այդ նույն գիշերը մեկ այլ գյուղում 3 տղամարդ սպանել էր 58-ամյա մի կնոջ' մեղադրելով մոգության մեջ. մեջբերում է РИА Новости-ն: