Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 14-ին, ժամը 17.30-ին, մի կին ներկայացել է Ավանի բաժանմունք և կամավոր հանձնել ինքնաձիգի 153 փամփուշտ, «Ռ-5» գրառմամբ նռնակ' պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ, գլանաձև 2 լուսարձակ, մեկնարկային ատրճանակ և հայտնել, որ 1991 թ.-ին Գորիսի շրջանում մարտական գործողությունների ժամանակ զոհված որդուն պատկանող զենք-զինամթերքը հայտնաբերել է իրենց ավտոտնակում, իրերը վերադասավորելու ժամանակ,
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: