Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ 77-ամյա Լաուրա Խ.-ն ցանկանում է զենք-զինամթերք հանձնել:

 

Մեկնած օպերատիվ խմբին կինը ներկայացրել է ականանետի արկ՝ ամրացված տակդիրի վրա, և հայտարարել, որ այն պատկանել է Արցախյան ազատամարտում զոհված իր որդուն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: