Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 21-ին' ժամը 17.15-ին, Ավանի բաժանմունք է ներկայացել 1963թ. ծնված Սարո Ա.-ն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Սարո Ա.-ն հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 98 փ ամփուշտ, 9 մմ տրամաչափի ատրճանակի 11 փամփուշտ, 2 պայթուցիչ, «Ֆ-1»տիպի նռնակ' պայթուցիչով, ականանետի հրթիռների 6 գլխիկ, ինքնաշեն 7 պայթուցիչ և 150 մմ տրամաչափի ծխատարածող պայթուցիչ: