ՀՀ քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել ռազմական ոստիկանություն: Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:
«2018թ. օգոստոսի 1-ին, ռազմական ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում, քաղաքացի Ս.Պ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, մեկ պահեստատուփ՝ 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտներով, 1 երկփողանի 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, երկու հակատանկային ական, 600 հատ 7.62 մմ և 60 հատ 5.45 մմ տրամաչափերի փամփուշտներ:
Ս. Պ.-ն բացատրություն է տվել, որ նշված զենք-զինամթերքը գտել է 1992-1994թթ-ին:
Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Այդ դեպքում, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»,- ասված է հաղորդագրությունում: