ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 16-ին, ժամը 20.20-ին, 1963 թ. ծնված Վահան Զ.-ն ներկայացել է բաժին և հանձնել «ՏՕԶ» տիպի, երկփողանի, ողորկափող հրացան, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 58 փամփուշտ:

 


Վահան Զ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտին մասնակցած, հանգուցյալ հորը:

 

 

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք նաև, որ «ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 16-ին, ժամը 11.00-ին, 1966 թ. ծնված Արմեն Բ.-ն կամավոր ներկայացրել է «ՏՕԶ-34EP» տիպի, 12 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ գտել է նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, իրենց ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս: Հայտնել է նաև, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը:

 

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին, 1977 թ. ծնված Տիգրան Զ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, «ԴՇԿ» գնդացրի 12,7 մմ տրամաչափի 2, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 22 փամփուշտ և ինքնաշեն 2 նռնակ՝ առանց պայթուցիչների, ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, որը մասնակցել է 1992-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտությանը:

 

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 16-ին, ժամը 17.45-ին, 1997 թ. ծնված Միքայել Ք.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 18 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են իր հանգուցյալ պապին»: