ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1989 թ. ծնված Արթուր Ն.-ն ապրիլի 10-ին, ժամը 22.30-ին կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 120 փամփուշտ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, նռնականետի 4 նռնակ, նռնակի 18 բռնակ ու նռնակի 4 պայթուցիչ և հայտարարել, որ դրանք պատկանել է են հանգուցյալ հորը, և ինքը հայտնաբերել է իրենց բնակարանի խորդանոցում:

Ինչպես տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կլայքից, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 10-ին, ժամը 10.50-ին, 1974 թ. ծնված Արթուր Ա.-ն կամավոր ներկայացրել է 20 հատ 7.62 մմ տրամաչափի ԱԿ-74 ինքնաձիգի, 7 հատ 5.45 մմ տրամաչափի ԱԿՍ ինքնաձիգի, 3 հատ 7.62 մմ տրամաչափի կարաբինի, 3 հատ «Շիլկա» տիպի փամփուշտ, 1 հատ «Ֆ-1» ձեռքի նռնակ՝ պայթուցիչով, և հայտարարել, որ զինամթերքը հայտնաբերել է ապրիլի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, ով 1990-1994թթ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին:

Ոստիկանության Վարդենիսի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 10-ին, ժամը 12.00-ին, 1975 թ. ծնված Արման Ս.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ ՄՑ 21-12» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է իր հանգուցյալ պապին:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 10-ին, ժամը 18-ին, 1978 թ. ծնված Գարիկ Ս.-ն ինքնակամ հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և 7.62 մմ տրամաչափի 28 փամփուշտ ու հայտարարել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ հորը, ով իր հետ բերել էր 1993-1994 թթ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ և պահել շենքի մուտքում գտնվող իրենց նկուղում: