Ոստիկանության Կապանի բաժնում 1963թ. ծնված Հայկ Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի' 54, 5.45 մմ տրամաչափի 175 փամփուշտ և երկու դատարկ պահունակ: 1960թ. ծնված Վանիկ Ա.-ն էլ օրերս ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է լուսարձակող ազդանշանային սարք (ռակետնիցա) և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 94 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: