Հայաստանում իրավապահների կատարած աշխատանքի արդյունքում ավելացել են զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը: Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ' մարտի 14-ին, ժամը 13.30-ին, 1982 թ. ծնված Գարիկ Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ 34 Ռ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Մարտի 14-ին` ժամը 15.10-ին, 1960 թ. ծնված Արամ Ղ.-ն ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին և կամավոր հանձնել վառոդ հանդիսացող 34 սմ երկարության, 5 մմ տրամաչափի հրանոթի արկի 11 ձող: Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության: