Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներ ՀՀ Ոստիկանության տարբեր բաժիններում կամավոր հանձնել են իրենց զենք-զինամթերքը՝ այդ թվում հակատանկային նռնակներ, փամփուշտներ և այլն:

 

Փետրվարի 7-ին, ժամը 12.30-ին 1974թ. ծնված Մանվել Ղ.-ն ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային 2 նռնակ' առանց պայթուցիչների, իքնաձիգի դատարկ պահունակ, 5.45 մմ տրամաչափի 59 և 12.5 մմ տրամաչափի 2 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

Նույն օրը, ժամը 17.30-ին 1949թ. ծնված Վազգեն Ա.-ն ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բանավոր պահանջով Սևան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցում գտնվող ավտոտնակից ներկայացրել է 5.6 մմ տրամաչափի 50 և 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ: Նշված դեպքերով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

Փետրվարի 7-ին, ժամը 18.30-ին 1953թ. ծնված Անգին Է.-ն ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և կամավոր հանձնել թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ, «ԱԿ-74» ինքնաձիգի դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 7, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 15 և 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» հրացանի 16 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: