Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Արտաշատի բաժնի ծառայողները Ստեփան Ֆ.-ին պատկանող տանից հայտնաբերվել և առգրավվել է 5.45 մմ տրամաչափի 43 փամփուշտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Արտաշատի բաժնի ծառայողները, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամÕ ¢, խուզարկություն են կատարել Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող Ստեփան Ֆ.-ին պատկանող տանը, որտեղ ննջասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է 5.45 մմ տրամաչափի 43 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Փետրվարի 14-ին, ժամը 20.20-ին, 1971 թվականին ծնված Ալեքսանդր Ա.-ն ներկայանալով ոստիկանության Կենտրոնականի բաժին' կամավոր հանձնել է «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 17, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 40 փամփուշտ, 1 փաթեթ վառոդ և ինքնաձիգի մասեր: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են նաև' ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ' փետրվարի 14-ին, ժամը 10.20-ին, Օշական գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի 2 նռնակ' առանց պայթուցիչների, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, նռնակի պայթուցիչ, «BOT-17M» տիպի արկ, ծխարձակող սարք, 22 մմ տրամաչափի 3, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 49, 27 մմ տրամաչափի 3, գնդացիրի 33 մմ տրամաչափի 1, 5.45 մմ տրամաչափի 31 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: