Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ' փետրվարի 4-ին, ժամը 10.45-ին, 1971 թ. ծնված Արգիշտի Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

***


Փետրվարի 4-ին, ժամը 12.15-ին, 1990 թ. ծնված Թովմաս Պ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 20 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

***


Փետրվարի 4-ին, ժամը 19.15-ին, 1962 թ. ծնված Արթուրիկ Ա.-ն ոստիկանության Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող երկփողանի որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի 26 և 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

***


Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ' փետրվարի 4-ին, ժամը 15.55-ին, 1977 թ. ծնված Էմին Խ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

***


Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ' փետրվարի 4-ին, ժամը 14.00-ին, 1986 թ. ծնված Միքայել Հ.-ն կամավոր հանձնել է օդամղիչ հրացան' ձևափոխված 5.6 մմ տրամաչափի մարտական զենքի, և 5.6 մմ տրամաչափի 10 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

***


Փետրվարի 4-ին, ժամը 19.30-ին, 1963 թ. ծնված Սերգո Ա.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 5.6 մմ տրամաչափի հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

***


Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ' փետրվարի 4-ին, ժամը 12.45-ին, 1983 թ. ծնված Արգամ Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ' պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

***


Փետրվարի 4-ին, ժամը 15.40-ին, 1983 թ. ծնված Վահե Գ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացան և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 12 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

***


Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ' փետրվարի 4-ին, ժամը 17.40-ին, 1958 թ. ծնված Արմեն Գ.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի ինքնաձիգ' պահունակով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: