Բնապահպանական պետական տեսչության կողմից 10:06-14.06.2013թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 270 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 575,9 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես'
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3,4 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 545,5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ- ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի դեպքերի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 27 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ 116 հատ (10 կգ) «կարաս» տեսակի ձուկ սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Առգրավվել է նաև 10 հատ ձկնորսական ցանց:
Վայոց Ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 500 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է 27 հատ տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի թիվ 141 գիշերօթիկ հանրակրթական մանկապարտեզ:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված դեպքի համար 1 իրավախախտի նկատմամբ կայացվել է 700 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 25 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է նաև 1 հատ ձկնորսական ցանց:
Ընդհանուր առմամբ՝ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 604,25 հազ.դր. գումար: