Բնապահպանական պետական տեսչության 06-13.09.2013թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.49 մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 525.6հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 453.6 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Հողերի պահպանության ոլորտ

 

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 110.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

 

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

 

Ջրերի վերահսկողության, Արմավիրի և Արարատի տարածքային բաժինների կողմից չորս տնտեսվարողների մոտ իրականացված համատեղ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 390.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար

 

Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Արմավիրի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքիչ որս որոշում:

 

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

 

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Ապօրինի որս

 

Արագածոտնիտարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի դեպքի համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

 

Ընդհանուր առմամբ տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 960.0հազ.դր. գումար: