Slaq.am. Ուբբաթ օրը Սիդնեի ոստիկանությունը ձերբակալել է մի հարբած մարդու, ով թույլ է տվել իր 7-ամյա որդուն իր փոխարեն մեքենա վարել:

Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են մեքենան, քանի որ այն առանց լուսարձակները միացնելու է ընթանալիս եղել: Ոստիկանները ղեկին հայտնաբերել են 7-ամյա տղայի, իսկ ուղևորի համար նախատեսված տեղում նրա հորը:

41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ալկոհոլի ազդեցության տակ լինելու և վտանգավոր գործողություն կատարելու համար:

Երեխան հանձնվել է բարեկամների խնամքին: