Ադրբեջանի Շամախիի շրջանի միանգամից երկու գյուղում արջը հարձակվել է մարդկանց վրա. տեղեկացնում է 1news.az-ը' հղում կատարելով Շամախիի ոստիկանությանը:

Հունիսի 23-ի ուշ երեկոյան արջը մտել էր գյուղի բնակելի տներից մեկը, ուր այդ պահին հարսանիք էր տեղի ունենում: Չնայած այն բանին, որ հարսանիքի մասնակիցները փորձել են դուրս վռնդել «անկոչ» հյուրին, նա հարձակվել է 1995թ. ծնված ոմն Ֆարիդա Ռաշիդ քըզ Նուրիևայի վրա և պատառոտել աղջկան: Տուժածը հոսպիտալացվել է: Ավելի ուշ մեկ այլ գյուղում արջը հարձակվել էր գյուղիղ հովիվ Սահիբ Էթիբար օղլու Ալլահվերդիևի վրա, ով նույնպես ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

Գործի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է վարում: