Վանաձոր քաղաքի բնակիչ Մհեր Նազլուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի առաջին մասով՝ Յուրացնելը կամ վատնելը: Ըստ մեղադրանքի, նա 2011թ. ապրիլից օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում «Ինթըրնեյշնլ Դիվելըփմենթ ընդ Քոնթրաքշն» ՓԲԸ-ում աշխատելով որպես աշխղեկ՝ պատասխանատու անձ, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված նույն ընկերության կողմից Լոռու մարզի Գոգարան, Սարահարթ և Արևաշող համայնքներում իրականացվող բնակելի տների կառուցապատման աշխատանքների համար տրված զգալի չափերով՝ 206.030 ՀՀ դրամ արժողության շինարարական ապրանքներ:
Մհեր Նազլուխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Գործն ընդունվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանի վարույթ: