Հայկական էլեկտրոնային ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր բուժօգնություն է ստացել «Նաիրի» բժշկական կենտրոնում: Պատճառը սուր վիրուսային ինֆեկցիան է եղել: Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո Տիգրան Սարգսյանը տեղափոխվել է տուն։
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանի խոսքերով՝ երեկ երեկոյան Տիգրան Սարգսյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ բուժզննման՝ թուլություն զգալու պատճառով։