Lurer.com–ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում թանկացումներին»:
Հարցվածների 72%-ը (4250 ձայն) խիստ բացասական վերաբերմունք ունի թանկացումներին, ինչն այսօր դրսևորվում է հայկական իրականության մեջ՝ ցույցերի և բողոքի ակցիաների աննախադեպ ալիքների ձևով։ Երևույթի մասին բացասական կարծիք է հայտնել նաև ևս 13%-ը (760 ձայն): 12%–ի (690 ձայն) համար իրավիճակը կանխատեսելի էր, իսկ ահա 3%–ի (176 ձայն) համար «միևնույն է»։
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 5876 ընթերցող:
Լուսանկարը՝ Emedia.am-ի