Slaq.am-ը տեղեկացնում է, որ “Արարատ սննդի կոմբինատ” ՍՊԸ-ն, որը դեռ բոլորովին վերջերս էր հիմնադրվել, մթերում կատարելու համար կազմակաերպչական հարցերն արդեն վերջնական փուլում էին ու տեխնիկական ինչ-ինչ պատրաստությունների պատճառով կոմբինատը ծիրանի մթերում կատարել չէր հասցնում: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց “Սարգիս-Կարոլինա” ՍՊԸ հիմնադիր Սարգիս Թարվերդյաը, սատար կանգնելով գյուղացիներն ու հետեւելով երկրի ղեկավարի վարած ներքին քաղաքականությանը, այն է' միշտ լինել գյուղացու կողքին, “Արարատ սննդի կոմբինատը” հենց վաղվանից' նորագույն սարքավորումներով ու տեխնոլոգիաներով զինված, սկսում է ծիրանի մթերում կատարել: Նշենք, որ կոմբինատի սեփականատեր Սարգիս Թարվերդյանը, ով այս օրերին երկրից դուրս է գտնվում, հենց վաղը վերադառնում է Հայաստան' անձամբ վերահսկելու համար ծիրանի մթերման գործընթացը: Ինչպես տեղեկացրեց Ս. Թարվերդյանը, շուտով իրականացնելու են նաեւ լոլիկի եւ դեղձի մեթերումներ:

Հատկանշական է, որ մեր գործարարները գյուղացիների կարիքները աննկատ չեն թողնում, ինչպես նաեւ շարունակում ու զարգացնում են երկրի ղեկավարի քաղաքականությունը' կանգնել սեփական գյուղացու կողքին' աջակցել ու սատարել նրան: