Վրաստանի խորհրդարանը հունիսի 28-ին 3-րդ ընթերցմամբ հաստատել է օրինագիծը, որով մինչև 2014-ի ավարտը արգելք է դրվելու օտարերկրյա քաղաքացիների կողմից գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ գնելու վրա. հայտնում է Интерфакс-ը:

Օրինագիծը, որը ուժի մեջ կմտնի նախագահ Սաակաշվիլիի կողմից ստորագրվելուց հետո, դադարեցնում է դրույթի գործառությունը, որը թույլատրում էր օտարեկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց գյուղատնտեսական հողեր գնել: Ընդ որում, փաստաթուղթը չի վերաբերում այն հողերին, որոնք արդեն գտնվում են օտարեկրացիների տնօրինության տակ:

Վրաց ֆերմերները 2013-ի սկզբից պահանջում են իրենց վերադարձնել օտարեկրացիների կողմից ձեռքբերած հողերը և արգելել դրանց հետագա վաճառքը: Գյուղացիների կարծիքով' այդ հողերը վաճառվել են անօրինական ճանապարհով: Բացի այդ' նրանք անհանգստացած են մեծ քանակով օտարեկրյա քաղաքացիների ներհոսքից, որոնց մեծ մասը գալիս է Հնդկաստանից և Իրանից: