ՖԻՖԱ-ի հսկիչ կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել կատալոնական «Բարսելոնային» և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային պատժել՝ անչափահաս ֆուտբոլիստների տեղափոխությունների և գրանցման կանոնակարգը խախտելու համար: Խոսքը 2009-2013 թթ. ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Կատալոնյան ակումբին արգելվել է մինչև 2015թ-ի ամառային տրանսֆերային պատուհանը ֆուտբոլիստներ ձեռք բերել կամ էլ վաճառել: Ակումբը նաև ստիպված կլինի տուգանք վճարել 450 հազար շվեյցարական ֆրանկ: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «կապտանռնագույնները» կբողոքարկեն որոշումը: