Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում գրանցվել է խոլերայի համաճարակ: Հիվանդությունն արդեն խլել է 257 մարդու կյանք:
Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի վարչության տվյալների համաձայն'տարվա սկզբից այնտեղ գրանցվել է խոլերայով վարակի 11 100 դեպք: Խոլերայի տարածման հիմնական պատճառը մաքուր ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունն է: