ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զինծառայողների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցը և արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ Մարտիրոսյանն այսօր այցելեցին Լուսակերտում տեղակայված զորամաս և զրուցեցին 4 օր շարունակ զորամասը լքած ժամկետային զինծառայող Տարոն Հայրունու հետ:
Տարոն Հայրունու հետ առանձնազրույցի ժամանակ պարզվել է, որ ինչպես զորամասը լքելուց առաջ, այնպես էլ հետո իր նկատմամբ որևէ բռնություն կամ խոշտանգում չի կիրառվել, ավելին' նկատի ունենալով իր կողմից զորամասը լքելու հանգամանքների վերաբերյալ ոչ հստակ պարզաբանումներ ներկայացնելը, զորամաս վերադառնալուց անմիջապես հետո զննվել է հոգեբույժի կողմից, ով ամբողջովին առողջ է համարել իրեն:
Զորամասի հրամանատարի փոխանցմամբ սերժանտ Տարոն Հայրունին հանդիսանում է լավագույն զինծառայողներից մեկը, երբևէ որևէ գանգատ չի ներկայացրել և որևէ խնդիր չի ունեցել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով: