«Բյուջեն չի կարող թալանվել, մեր ամենօրյա աշխատանքները գտնվում են վարչապետի ուշադրության կենտրոնում, չի կարող թալանված լինել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ խոսելով Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության մասին։
Արմեն Երիցյանը ՎՊ զեկույցի հետ մասամբ համաձայնվեց: «Բոլոր խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են, և մենք համագործակցում ենք իրավապահ մարմինների դատախազության, ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի հետ և պատրաստ ենք աշխատել ՎՊ-ի հետ», - ասաց Երիցյանը:
Նախարարը նշեց նաև, որ եղել են աշխատակիցներ, ովքեր պատժվել են, և եղել են լավ աշխատանքի համար խրախուսվողներ ևս: