ԱԺ-ին պատկանող 057-oo-01 համարանիշները
տրվել են Հովիկ Աբրահամյանի որդու'Արգամի
ընկերոջը, որը կապ չունի ԱԺ-ի հետ: «Հրապարակ»-ը
փորձել է ԱԺ աշխատակազմից ճշտել՝ ո՞ւմ են
պատկանում այդ համարները: Պատասխանել են, որ
դա ԱԺ հյուրերին սպասարկող մեքենա է:
«Համարները տալիս ենք մոտիկ մարդկանց, գալիս
են, քշում են, շատ ժամանակ իմ մեքենան էլ եմ
տրամադրում մեր հյուրերին»,- ասել է թերթի՝ ԱԺ
զրուցակիցը: Շա՞տ ունեք նման համարներ: «Մի 2-
3»: Իսկ այդ վարորդների հետ պայմանագիր կնքո՞ւմ
եք, որ իրենք նման ծառայություն են ձեզ մատուցում:
«Չէ, չենք կնքում, եթե կնքենք, պետք է գումար վճարենք»:
Իսկ ի՞նչ հիմունքներով եք կարգավորում հարաբերությունները, մեկ էլ տեսար'մեկի մտքով անցավ, որ
գումարներ են «լափվում, թալանվում», և հետո՝ դուք ամեն օր չեք հյուրեր ունենում, իսկ այդ համարներով
մեքենան ամենուրեք ու ամեն օր իր համար «ֆռֆռում է»: «Չէ, համարները հետո բերում-հանձնում են»:
Ամեն հյուրի ժամանակ առձեռն տալիս եք, հետո ասում'կբերես, չմոռանա՞ս: «Այո»: Դա՞ էլ իրավաբանորեն
չի կարգավորվում ձեզ մոտ, մարդ է'գնաց, մի բան արեց կամ հետ չբերեց: «Չէ, բերում են»:
Մանրամասները' «Հրապարակ»-ի այսօրվա համարում: