Հուլիսի 4-ին՝ ժամը 20.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1982թ. ծնված Անդրանիկ Գ.-ն, որը 2008թ. փետրվարի 18-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Խափանման միջոցը՝ կալանք:
Անդրանիկ Գ.-ն փոխանցվել է Էրեբունու բաժնի ծառայողներին: