Վաղուց հասունացել է պահը փոխելու Հայոց ցեղասպանությանն առնչվող հայ ժողովրդի պայքարի շեշտադրումները: Ելույթ ունենալով Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված իրավաբանների համաժողովում այս մասին նշել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, նախկին դիվանագետ Արա Պապյանը: Ըստ նրա, Հայոց պետականության ինքնին գոյությունը հայ ժողովրդի պայքարի համար բացել է նորանոր հնարավորություններ: «Մենք ազգովին կանգնած ենք վճռորոշ ճամփաբաժանի առջև: Ինչքան էլ դժվար է պատկերացնել, բայց ըստ իս, հայոց պետականությունը կամ կլինի ավելի մեծ ու հզոր, կամ չի լինի ընդհանրապես: Մեր տարածաշրջանում ընտրության հնարավորությունը խիստ սուղ է: Հետևաբար, Հայոց ցեղասպանության հետևանքերի վերացման հարցում մենք ընկրկելու ու փախուստի իրավունք չունենք»,- ասել է գիտնականը: Արա Պապյանն ընդունել է, որ կար ժամանակ, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ուներ դրական դերակատարություն. այն աշխարհին ճանաչել էր տալիս Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաև ինքնակազմակերպում էր սփյուռքը: Պետականազուրկ ժողովրդի համար, ինչպիսինն էր հայ ժողովուրդը մինչև 1991թ., թերևս դա միակ հնարավոր ուղին էր, ներկայումս նման ուղին ժամանակավրեպ է: «Ակնհայտ է, որ որևէ պետության խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի հանգեցնում Թուրքիայի նկատմամբ տվյալ պետության քաղաքականության փոփոխության: Առավել ևս չի պարունակում հատուցման պարտադրանք, մինչևիսկ հորդոր: Հետևաբար, ինչո՞ւ անել մի բան, որը բացի բարոյական խրատաբանությունից, չի ստեղծում որևէ իրավական հետևանք»,- նկատել է Արա Պապյանը: Ուստի ներկա փուլում, ըստ նրա, առկա է միջազգային իրավունքով հաստատված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնման խնդիրը, հետևաբար, սահմանափակվել միայն բարոյական հատուցմամբ, այն է' միմիայն Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, երբեմն էլ դատապարմամբ, առանց հնարավորինս ամբողջական հատուցման, նշանակում է մասնակից լինել Հայոց ցեղասպանությանը և վավերացնել դրա հետևանքները: Ցանկացած հանցագործության համարժեք պատասխանը ոչ թե տվյալ հանցագործության ճանաչումն է կամ մինչևիսկ հանցագործից զղջման կորզումը, այլ հանցագործի արժանի պատիժը և տուժածի համարժեք հատուցումը: «Եվ եթե այսօր Հայոց ցեղասպանության հանցագործների պատիժն անհնար է, ապա հատուցումը, այն է՝ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը, միանգամայն հնարավոր է: Ինձ համար, Հայոց ցեղասպանության սոսկ ճանաչումը, զուգորդված հատուցման անհնարինության, ոչ նպատակահարմարության կամ ժամանակավրեպության քարոզով, ավելի վտանգավոր ու անբարոյական է, քան ցեղասպանության ժխտումը»,- ընդգծել է Արա Պապյանը: Ըստ նրա, իր գլխավորած «Մոդուս վիվենդի» կենտրոնը Հայոց ցեղասպանության հարցում իր աշխատանքների հիմնական ոլորտն է համարում հայոց իրավունքներին, մասնավորապես հողային իրավունքներին, վերաբերող պաշտոնական փաստաթղթերի և իրավական հիմքերի հրապարակումը: Արդեն իսկ աշխարհի զանազան արխիվներից ձեռք են բերվել համապատասխան տասնյակ հազարավոր էջ վավերագրեր, որոնց հրապարակումը հնարավորություն պիտի տա քաղաքական ու իրավագիտական շրջանառության մեջ մտցնել մեր իրավունքներն հաստատող նորանոր կռվաններ: «Կարծում ենք, որ «Մոդուս վիվենդի» կենտրոնի' առաջիկայում բացվող նոր և խիստ հագեցված գրասենյակը ավելի կնպաստի նշյալ աշխատանքների կատարմանը»,- ասել է Կենտրոնի ղեկավարը:
Արա Պապյանը կոչ է անում փոխել Հայոց ցեղասպանությանն առնչվող պայքարի շեշտադրումները
19:46 - 6.Հուլիս.2013
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/18291
Առաջարկում ենք նաև
03/07/24 11:01
Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները
03/08/23 10:30
ՀՀ իշխանությունը սպասում է, թե երբ արցախցին կդադարի պայքարել, որ հայտարարի, թե գիտեք` չստացվեց
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
31/01/22 17:59
Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times
23/06/21 13:00
Տեղի ունեցած ընտրությունների արդյունքները համարում ենք ոչ իրավաչափ․ «Ազգային օրակարգ»
30/10/19 17:10
Իսրայելում կոչ են անում հետևել ԱՄՆ-ում քվեարկության օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան