Մոլդովայի հայերը խորհրդարանից պահանջում են մարդու իրավունքների պաշտպան Աուրելյա Գրիգորիուի հրաժարականը, որը հուլիսի 4-ին Համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս ասել էր, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20%-ը, Խոջալույում ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն է իրագործել»:

Ինչպես գրում է Aravot.am-ը, «Օմեգա» լրատվականի հետ զրույցում հայ համայնքի անդամ, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանն ասել է, որ հայ համայնքը հայտարարությամբ է հանդես եկել. «Սկզբում մենք այդ հայտարարությունը հրապարակեցինք առցանց լրատվամիջոցներում, իսկ այս շաբաթ համապատասխան փաստաթուղթը համայնքի նախագահի ստորագրությամբ և կնիքով կուղարկվի Մոլդովայի խորհրդարան՝ Աուրելյա Գրիգորիուին պաշտոնանկ անելու պահանջով»: Վարդանյանն ասել է, որ ոչ ոք չի կասկածում, որ այս ելույթը հայ-մոլդովական հարաբերություններին վնաս կհասցնի. «Ու պետք է հիշել, որ հուլիսի 11-ին Քիշնև է ժամանելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ես չեմ կասկածում, որ այս միջադեպը հատուկ այդ ժամանման համար էր կազմակերպվել: Հատուկ՝ որպեսզի ստվերեին այդ այցելությունը, ու որ այն չանցկացվեր երկկողմանի հարաբերությունների մակարդակում, ինչը ինքնին պահանջում է երկկողմանի հարաբերությունների պարզում», – ասել է Վարդանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։