Հուլիսի 12-ին' ժամը 03.17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել փլվածք. հողաշերտը լցվել է ավտոճանապարհին և այն դարձրել դժվարանցանելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101-րդ կմ-ում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (երկ. 6մ, լայն. 5 մ, բարձր. 0,7 մ):
Հրշեջ-փրկարաները սահմանազատել են նշված հատվածը, իսկ «Եղեգնաձորի ՃՇՇ» աշխատակիցները կատարել են մաքրման աշխատանքներ: Ժամը 05.54-ին ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: