Թերթն անդրադարձել է հուլիսի 2-ին Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում 11-րդ դասարանի աշակերտուհու ինքնասպանության թեմային:
Ինչպես նշում է թերթը, աղջկան' Արմինե Մկոյանին, հայտնաբերել էին տան հարակից շինությունում: Թղթակիցը զրուցել է աղջկա դասղեկի հետ, ում պատմելով' Արմինեի մայրը' Գոհարը, հուղարկավորության օրը և դրան նախորդած օրերին ասել է, որ իր դստերն ինքը տեսել է գետնին ընկած, այլ ոչ թե' պարանով կախված:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթին տեղեկացրել են, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի' 12.07.2013թ. համարում: