Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներից մեկի ծնողը ահազանգել է մեզ։ Նա պատմում է, որ ոմն մեկը այցելում է վարչական շրջանի բոլոր դպրոցներ, երեխաներին նստեցնում իր ավտոմեքենան. «Սա գնում ա դպրոցներ, անծանոթ երեխաներին առաջարկում նստել իր մեքենան։ Մի քանի երեխա նստել, հետո իջել են։ Շատ-շատ սարսափած ենք»։

Նրա խոսքով' բազմաթիվ ծնողներ ահազանգել են ոստիկանություն, պատմել այս ամենի մասին, սակայն ոստիկանությունը ոչինչ չի անում։

Դպրոցականների ծնողները բացի նրա եւ նրա մեքենայի լուսանկարից ոչինչ չունեն, չգիտեն' ով է, որտեղից, անունն ինչ եւ ինչ է ուզում դպրոցականներից։