Արդեն երկու ժամ է՝ Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան փողոցում՝ Դինամո մարզահամալիրի դիմաց, մոտ 250-ից ավելի բացօթյա առևտրով զբաղվողների և ոստիկանների միջև բանավեճ է կա:
Ինչպես հայտնում է shamshyan.cօm-ը, ոստիկանները պահանջում են, որպեսզի հնոտի իրերի առևտրով զբաղվող քաղաքացիները ազատեն նշված տարածքը, սակայն քաղաքացիները հայտնում են, որ իրենք արդեն երկար ժամանակ է ամեն շաբաթ և կիրակի օրերին նշված հատվածում զբաղվում են առևտրով և դրա մասին տեղյակ են քաղաքային իշխանությունները, ովքեր թույլատրել են նրանց: Այս պահին հարցի շուրջ բանակցում են Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ժողովուրդը հայտնում է, որ հարցը եթե լուծում չստանա և իրենց տեղ չհատկացվի, ապա դիմելու են կամ հանրապետության նախագահին կամ դեպուտատներին:
Մանրամասները՝ այստեղ: