Լուրեր.com-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այսօր Նինոծմինդայի շրջանում պարբերաբար ընդհարումներ են լինում ճանապարհային ոստիկանության և ժողովրդի միջև, որի արդյունքում 2014թ. մարտի 2-ին մի շարք երիտասարդներ ազատ են արձակվել՝ վճարելով 10000 լարի տուգանք: Նինոծմինդայում միլպետ են նշանակել ազգությամբ վրացի Մաիսուրաձե Մանուչարին, որը եկել է Թբիլիսիից:
Ավելի հետաքրքիր վիճակում է Ախալքալաքը: Համեմատելով նախորդ տարիների հետ' տուգանքները կտրուկ ավելացել են: Առաջին անգամ է, որ Ախալքալաքում նշանակվել է ազգությամբ վրացի միլպետ՝ Շալվա Լոմսաձեն: Սկսվում են «վրացացվել» բոլոր պետական հաստատությունները: Մի եզրակացության պետք է հանգել. գուցե և սա է «Վրացական Երազանքը»: