Mediamall.am -ն առաջարկում է ծանոթանալ օրվա կարևորագույն լուրերին.

 

Հալեպում կրկին հայեր են վիրավորվել

 

Հալեպում հուլիսի 19-ին ահաբեկչական խմբավորումների արձակած հրասանդից հայեր են վիրավորվել: Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից, վիրավորվել են Ավետիս Քյուքջյանը, Էլիզ Քյուրքջյանը և Լարա Սնունին: Դեպքը տեղի է ունեցել Սուլեյմանիե թաղամասում: Բարեբախտաբար, վիրավորների վիճակը մտահոգիչ չէ:

Հալեպում հուլիսի 16-ին ահաբեկչական խմբավորումների արձակած գազի տակառի պայթյունից վիրավորվել էր հայազգի Կարպիս Մոմջյանը:

Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության երեք և ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես, հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետալի շրջան է' ամա յացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել:

Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

 

***

 

Հայտնաբերվել են մալայզիական Boeing-ի աղետի հետևանքով զոհվածների 251 մարմիններ և 86 մարմնամասեր

 

Դոնեցկի մարզի Թորեզ քաղաք Է ժամանել երկրորդ գնացքը՝ չորս սառնավագոններով՝ մալայզիական Boeing-ի զոհված ուղեւորների մարմինների փոխադրման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին հաղորդել Է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ավիաաղետի հետաքննության պետական հանձնախումբը:

«Ուկրաինացի բժիշկները, որոնք մտնում են պետական հանձնախմբի կազմի մեջ, Ինտերպոլի միջոցով հնարավորություն ունեն մուտք գործելու Boeing-777 ինքնաթիռի բոլոր զոհված ուղեւորների հարազատների ԴՆԹ-ների նմուշների պահոց»,- հայտարարել են պետական հանձնախմբում: Ըստ որում նշել են, որ պատրաստ են զոհվածների ԴՆԹ-ների անալիզը կատարել երեք օրվա ընթացքում: Մասնագետներն ընդգծել են, որ Եվրակազմակերպության ներկայացուցիչների միջոցով, որոնք գտնվում են ինքնաթիռի կործանման վայրում, շարունակում են բանակցություններ վարել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինների հետ՝ զոհվածների մարմինները դուրս տանելու շուրջը:

Malaysia Airlines-ի Boeing-777 ինքնաթիռը Դոնեցկի մարզում կործանվել Է հուլիսի 17-ի երեկոյան: Ինքնաթիռում, պաշտոնական տվյալներով՝ եղել Է 298 մարդ, նրանք բոլորը զոհվել են: Վերջին տվյալներով՝ գտնվել են 251 զոհվածների մարմինները եւ մարմինների 86 մասեր:

Որոնողական աշխատանքներում ներգրավված են 800 մասնագետներ, ինչպես նաեւ կամավորներ:

 

***

 

Ադրբեջանի բանակի զինծառայողները վթարի են ենթարկվել. մեկ զոհ, երեք վիրավոր

 

Ադրբեջանի բանակի պայմանագրային 4 զինծառայողներ հուլիսի 20-ին ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել Տերտերի շրջանի Քոչարլի գյուղի տարածքում, որոնցից մեկը տեղում զոհվել, մյուսները ծանր վնասվածքներով տեղափոխվել են Աղջաբեդիի զինվորական հոսպիտալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, վթարի ենթարկվածները ադրբեջանական բանակի սպաներ են: Վիրավորվել են պայմանագրային զինծառայողներ 22-ամյա Էմին Նուղայ օղլու Բեյլարովը, 20-ամյա Նուրլան Ռաֆայել օղլու Ռաֆիզադեն եւ 21-ամյա Քորողլու Էլման օղլու Էհլիմանլըն: Վթարի ժամանակ զոհվել է Ադրբեջանի մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայության Զաքաթալայի բաժանմունքից զինծառայության կանչված 24-ամյա սպա Անար Իլհամ օղլու Ասքերզադեն:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն' 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 51 զինծառայող, որոնցից 41-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 97 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

 

***

 

Ուկրաինային անհրաժեշտ է ՄԱԿ-ի ոստիկանական առաքելությունը. Պորոշենկո

 

Ինչպես հայտնում է itar-tass-ը, ՄԱԿ-ի քաղաքացիական ոստիկանական առաքելության ուղարկումն Ուկրաինա, կօգնի մալայզիական Boeing 777-ի կործանման հանգամանքների միջազգային հետաքննության ապահովմանը: Այս մասին հայտարարել է Պյոտր Պորոշենկոն Ասվտրալիայի վարչապետ Թոնի Էբոտի հետ հեռախոսազրույցում:

Պորոշենկոն սպասում է, որ ՄԱԿ-ը հնարավոր ամեն ինչ կանի՝ իր քաղաքացիական ոստիկանական առաքելության ներկայացուցիչներին Ուկրաինա ուղարկելու համար։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Էբոտին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից միջազգային հետաքննության աջակցման և Ուկրաինա ՄԱԿ-ի քաղաքացիական ոստիկանական առաքելություն ուղարկելու բանաձևի ընդունման մասին հարցը բարձրացնելու համար»,- հայտնել է Պորոշենկոն:

 

***

 

Հայաստանի իշխանությունները կանգնած են դժվարագույն դիլեմայի առջև, որի լուծումը բացառիկ քաղաքական հնարամտություն է պահանջում. Լևոն Տեր-Պետրոսյան

 

iLur.am-ը հարցազրույց է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ստորև.


- Պարոն նախագահ, Մինսկի խմբի փաստացի անգործությունը, Եվրասիական Միության շրջանակներում Ղարաբաղի խնդրի անսպասելի արծարծումը և մանավանդ Ադրբեջանի կողմից զինադադարի հաճախացած խախտումները չափազանց մտահոգիչ վիճակ են ստեղծել Արցախի անվտանգության և ընդհանրապես Ղարաբաղյան կարգավորման հեռանկարի առումով։ Հայաստանի իշխանությունները, ջայլամի քաղաքականություն որդեգրելով, առայժմ որևէ բանական մեկնաբանությամբ հանդես չեն եկել այս ամենի վերաբերյալ։ Բայց շատերը նաև մեղադրում են ընդդիմությանն ու ոչ իշխանական քաղաքական ուժերին, որ վերջիններս նույնպես հավուր պատշաճի չեն արձագանքում նշված խնդիրներին։

 

- Զարգացումներն իսկապես մտահոգիչ են, բայց ընդդիմությունը կամ իշխանական համակարգից դուրս գտնվող որևէ ուժ, չտիրապետելով խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը, չի կարող որևէ հիմնավոր կամ քիչ թե շատ համոզիչ կարծիք արտահայտել։ Կարելի է, իհարկե, լուրջ դեմք ընդունելով, ինչ-ինչ դատողություններ անել, բայց Ձեզ հայտնի պիտի լինի, որ քաղաքագիտական սպեկուլյացիաներն իմ ժանրը չեն, հետևաբար ես զերծ կմնամ դրանից։ Տեղեկատվությանը և Ղարաբաղյան խնդրի ներքին խութերին տիրապետում է բացառապես իշխանությունը, և առաջին հերթին հենց նրա պարտքն է հանդես գալ անհրաժեշտ մեկնաբանություններով։ Մինչդեռ, ինչպես Դուք նշեցիք, իշխանության պատկան մարմիններն առայժմ որևէ հոդաբաշխ բացատրություն չեն տվել հասարակությանը, ինչը ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը։


- Անհրաժեշտ մեկնաբանություններով հանդես չգալու թերացումից բացի, ինչո՞վ եք բացատրում հայկական կողմի ակնհայտ պասիվությունը շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած ինտենսիվ պրովոկացիաների հանդեպ, որոնք բացի տագնապ սերմանելուց, ուղեկցվում են ցավալի մարդկային կորուստներով, ինչպես զինվորականության, այնպես էլ քաղաքացիական անձանց շարքերում։

 

- Այո, ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, ինչը, իմ կարծիքով, բացատրվում է հետևյալ հանգամանքով։ Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում։ Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են դժվարագույն դիլեմայի առջև, որի լուծումը ահռելի ջանքեր և բացառիկ քաղաքական հնարամտություն է պահանջում։


- Եթե գաղտնիք չէ, այդ առումով ի՞նչ խորհուրդ կտայիք իշխանություններին։

 

- Խորհուրդ տալը տվյալ պարագայում իմ կողմից անլրջություն կլիներ, որովհետև, ինչպես արդեն նշեցի, ես չեմ տիրապետում խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը։ Կցանկանայի ավելացնել միայն, որ, իմ կարծիքով, Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները որոշ չափով կապված են մի կողմից' Եվրոասոցացման գործընթացի վիժեցումից հետո Հայաստանի նկատմամբ Արևմուտքի ցուցաբերած անվստահության, իսկ մյուս կողմից' Եվրասիական միության շրջանակում Հայաստանի դեռևս անհստակ կարգավիճակի հանգամանքի հետ:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

 

***

 

 

Նոր դիվանագիտական սկանդալ' Թուրքիայի և Եգիպտոսի միջև

 

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը բացատրությունների համար կանչել է Թուրքիայի գործերով հավատարմատարին' կապված Իսրայելի եւ պաղեստինյան խմբավորումների միջեւ ռազմական հակամարտության կարգավորման մեջ Կահիրեի դերակատարությունը թուրքական իշխանությունների կողմից քննադատության եթարկվելու հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը:

Իսրայելա-պաղեստինյան նոր ճգնաժամը հարթելու նպատակով Կահիրեի միջնորդական առաքելության հետ կապված, որը իսրայելյան կողմն ընդունել էր, իսկ պաղեստինյան կողմը' մերժել, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել էր Եգիպտոսի ղեկավարությանը' երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին անվանելով «բռնակալ», եւ ասել, թե «չի կարելի հույս դնել Կահիրեի հաշտեցման բանակցությունների վրա»: Կիրակի Կահիրեում թուրք դիվանագետին հայտարարել են, որ Եգիպտոսը «վճռաբար չի ընդունում Թուրքիայի ղեկավարության զայրացուցիչ հայտարարություն ները»:

Թուրք-եգիպտական հարաբերությունները վատացել են Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին պաշտոնանկ արվելուց հետո, որին հետեւեցին արյունալի բախումներ այդ երկրում: Թուրքիայի վարչապետ Էրդողանն այն ժամանակ խստորեն դատապարտել էր այդ իրադարձությունները եւ դրանցում մեղադրել եգիպտացի զինվորականներին:

Օգոստոսին Թուրքիան եւ Եգիպտոսը խորհրդակցությունների համար փոխադարձաբար հետ են կանչել իրենց դեսպաններին: Անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Բոթսալըն Եգիպտոսում հայտարարվել է «անցանկալի անձ»: Դրան ի պատասխան, Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես «անցանկալի անձ» է հայտարարել Թուրքիայում Եգիպտոսի դեսպան Աբդուռահման Սալահեդդինին:

 

***

 

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել 500-ի

 

Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 500 մարդ և վիրավորվել ավելի քան 3150-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հուլիսի 20-ին իսրայելական օդուժի ռմբակոծության հետևանքով Գազայի Շուջաիա թաղամասում ավելի քան 70 մարդ է զոհվել և վիրավորվել ևս 210-ը: Հուլիսի 21-ին Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռմբակոծության հետևանքով 16 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 7 երեխա: Ռումբերն ուղղվել են բնակելի տների ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ Գազայի հատվածում Ամերիկայի 2 քաղաքացի է զոհվել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մեկնել է Կահիրե՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Եգիպտոսի կողմից առաջարկած զինադադարի վերաբերյալ հարցեր:

ՄԱԿ-ը խիստ մտահոգված է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը չի թաքցրել իր հիասթափությունը ՄԱԿ-ի արտահերթ նիստի արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ հույս ունեին՝ ՄԱԿ-ը կդատապարտի Իսրայելի դրսևորած ագրեսիան: Մոտ ժամերին ՄԱԿ-ը կրկին արտահերթ նիստ կգումարի Գազայում իրավիճակը քննարկելու համար:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունն սկսել է հուլիսի 8-ից: Պաղեստինի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել են հազարարավոր հրթիռներ: Մինչև այժմ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է մեկ իսրայելցի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 20-ը:

 

***

 

Արաքս-Դալարիկ ճանապարհին «Օպել»-ն ընկել է ձորը. կա 3 տուժած

 

Ոստիկանության Բաղրամյանի բաժնում հուլիսի 20-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 11.10-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արաքս-Դալարիկ ճանապարհի 4-րդ կմ-ին շրջվել է ձորակը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

***

 

Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործում կան նոր կասկածյալներ. «Իզվեստիա»

 

Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի քրեական գործում նոր կասկածյալներ կան: Այդ մասին գրում է lifenews.ru-ն՝ վկայակոչելով «Իզվեստիա» պարբերականը:

Կասկածյալների շարքում են հայտնվել ռելսերի վիճակը ստուգող ճանապարհային տեսուչները: Ըստ նախնական տվյալների՝ տեսուչները չեն ստուգել ռելսերի վիճակը և ղեկավարությանը չեն հայտնել առկա խախտումների մասին:

Քննիչները դիտարկում են տեսուչների խմբի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 293-րդ՝ «Անփութություն» հոդվածով:

Նշենք, որ հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանի դատարանի որոշմամբ՝ կալանավորել են «Մոսկվայի մետրոպոլիտենի» ճանապարհային ծառայության վարպետ Վալերի Բաշկատովին և նրա օգնական Յուրի Գորդովային:

Մոսկվայի մետրոպոլիտենում հուլիսի 15-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 23, տուժել մոտ 200 մարդ:

 

***

 

Լևոն Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի հուլիսի 24-ին

 

Հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի հուլիսի 24-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Մինչ այդ, պաշտպանությունն արդեն բողոքարկել է գործարարին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը:

«Մենք խնդրում ենք Մոսկվայի քաղաքային դատարանին' չեղյալ համարել Բասմանի դատարանի՝ կալանավորման վերաբերյալ որոշումն՝ անօրինական եւ անհիմն ճանաչելով այն, ու խափանման այնպիսի միջոց սահմանել, որն ազատազրկման հետ առնչություն չունենա»,-ասել է փաստաբանը:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

 

***

 

Երևան-Սևան ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ»-ի և «Նիսսան Սկայլայն»-ի բախման հետևանքով տուժել է 5 մարդ

 

Ոստիկանության Հրազդանի բաժնում հուլիսի 20-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 08.30-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 37,5-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսսան Սկայլայն» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

***

 

Ի՞նչ կանի իշխանությունը, եթե հանրաքվեն ձախողվի

 

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներն այսօր շարունակվեցին Իջևանում: Մարզպետարանի դահլիճում ներկա գտնվողներից մեկը հարց ուղղեց նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին, թե արդյո՞ք իշխանությունները պատրաստ են նրան, որ հանկարծ հանրաքվեն ձախողվի և այդ դեպքում, որոնք կլինեն իշխանության քայլերը:

«Մենք ամեն ինչի պատրաստ ենք»,- ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբական վարչության պետ, նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը և հավելեց. «Եթե դեմ քվեարկեն՝ կմշակվեն նոր մոտեցումներ կամ որոշակի ժամանակահատվածով այդ սահմանադրական բարեփոխումների ընթացակարգը կկանգնեցվի, որովհետև արդեն առաջիկայում կլինեն համապետական ընտրություններ, և համապետական ընտրություններում մեծամասնություն ունեցող կուսակցություններն արդեն կորոշեն իրենց համար՝ ինչ են անելու:

Բայց մենք լիահույս ենք, որ այս հանրաքվեն չի ձախողվի, իհարկե դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի այս հույսն արմատավորվի և ունենա իրատեսակ հիմքեր»:

 

***

 

Իրաքյան ուժերը մեկ օրվա ընթացքում ԻԼԻՊ-ի 43 զինյալ են ոչնչացրել

 

Իրաքյան ուժերը, հուլիսի 21-ին ռազմական գործողություններ իրականացնելիս, Դիյալա մարզի Բաակուբայի և Սալահ ադ Դին մարզի Թիրքիթի շրջաններում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման 43 զինյալ են ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբակա ն լրատվամիջոցները, անվտանգության աղբյուրները հաստատել են, որ 16 զինյալ սպանվել է Բաակուբայի Շարուին և Դլի Աբբաս գյուղերում:

Իրաքյան ռազմական ուժերը ռազմական հետախուզության հետ համագործակցելով՝ հուլիսի 20-ին հարված են հասցրել Սալահ ադ Դին մարզի Ամիրլի շրջանի ուղղությամբ, որի հետևանքով ԻԼԻՊ-ի 55 անդամ սպանվել, ևս 105-ը' վիրավորվել է:

Իրենց հերթին ԻԼԻՊ խմբավորման անդամները շարունակում են վայրագություններ իրականացնել գրաված տարածքներում: Մոսուլում խմբավորումը ոչնչացրել է 1800 տարի առաջ կառուցված եկեղեցին: Նրանք նաև սպառնացել են Իրաքի քրիստնյաներին' ընդունել իսլամ կամ մեռնել: ԻԼԻՊ-ի սպառնալիքները դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը՝ նրանց արածը համարելով հանցագործություն մարդկության դեմ:

Տեղեկություններ կան, որ նախօրեին 400 քրիստոնյա ընտանիքներ գաղթել են Իրաքյան Քրդստանի շրջանում գտնվող Դահուր և Արբիլ քաղաքներ:

Ավելի վաղ խմբավորումը հայտարարել էր, որ մտադիր է Սիրիայի, Իրաքի և Լիբանանի տարածքում հիմնել իսլամական խալիֆաթ: Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել էր, երբ հունիսի սկզբից «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող խմբավորումը լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: ԻԼԻՊ խմբավորման հսկողության տակ են գտնվում Անբարի շրջանի մի քանի քաղաքներ, ինչպես նաև Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը:

 

***

 

Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակը ներկուսակցական շահեր սպասարկելն է. Շարմազանով

 

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում տեղ գտած Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արտահայտությունները ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը որակել է մեղմ ասած նողկալի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովն ասաց, որ բարոյական չի համարում, երբ ներկուսակցական շահեր սպասարկելու համար առաջ է բերվում ղարաբաղյան խնդիրը:

«Հարցազրույցը կարդալով պարզ դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակը հենց ներկուսակցական շահեր սպասարկելն է: Նրա նպատակը ո՛չ Եվրասիական միությունն է, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության հետ սահմանային միջադեպերի խնդիրը: Իր խոսքերին մեծ կարեւորություն եւ հնչեղություն տալով է պայմանավորված, որ առաջին նախագահը խոսում է Լեռնային Ղարաբաղի եւ նրան սպառնացող վտանգի մասին»,- ասաց Շարմազանովը' հավելելով, որ առնվազն բարոյական չէ նման գործելակերպը, քանի որ Լեռնային Ղարաբաղը իշխանություններից պաշտպանելու կարիք չկա:

«Մենք լավ գիտենք Լեւոն Տեր-Պետրոսյանի' ԼՂ հիմնահարցի լուծման շուրջ գաղափարները: Թե նրա գործողությունները, թե գաղափարները տխրահռչակ են եւ հասարակության մեջ հայտնի Ղարաբաղը ծախելու քաղաքականություն իրականացնողն այսօր փորձում է մեզնից պաշտպանել ԼՂ-ն: Դա առնվազն անբարոյականություն է»,- ասաց Շարմազանովը:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաբերած մտքերին ու տեսակետերի հետ համաձայն չէ նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Վերջինիս գնահատմամբ, հարցազրույցի մեջ չկար որեւէ ադեկվատ միտք եւ առաջին նախագահի դատողություններն անհեթեթությունների շարքից էին: Սահակյանի խոսքով, դժվար է դիմացինին համոզել ազնվության մեջ, եթե դիմացինն այդ նույն պայմաններում ազնիվ չէր լինի: Ըստ նրա, յուրաքանչյուրը երեւույթների, իրերի ու իրադարձությունների վերաբերյալ կատարում է դատողություն' ելնելով փչացվածության իր աստիճանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին արդեն արձագանքել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը facebook-յան իր էջում գրել է. «Ադրբեջանի կողմից հրահրվող գործողություններին հայկական կողմի արձագանքի զուսպ և անհամարժեք գնահատականը երկիմաստ տարակուսանք է առաջացնում»:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցում խոսել է սահմանային միջադեպերի, ԼՂ հակամարտության եւ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ խոչընդոտներին: Ըստ առաջին նախագահի ԵՏՄ-ին անդամակցելու հիմնական խնդիրը ոչ Ղազախստանն, ոչ էլ Ռուսաստանը, հիմնական հարցը մաքսակետի տեղադրում է ՀՀ-ԼՂՀ սահմանին: Խոսելով սահմանային միջադեպերի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է:

«Ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, ինչը, իմ կարծիքով, բացատրվում է հետեւյալ հանգամանքով։ Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունն ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում»։

 

***

 

Մալայզիական Boeing-ի կործանման վայրում հայտնաբերվել են 282 զոհվածների մարմիններ

 

Մալայզիական Boeing-ի կործանման վայրում հայտնաբերվել Է 282 զոհվածների մարմիններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը:

«Մարմիններն առավել հնարավոր կոռեկտությամբ հավաքել են աղետի վայրից եւ տեղավորել հինգ սառնավագոններում: Այդ վագոնները գտնվում են Տորեզի կայարանում: Դրանք դեռ ոչ մի տեղ չեն մեկնում: Մենք կարող ենք դրանք որեւԷ տեղ ուղարկել միայն միջազգային փորձագետների ուղեկցությամբ»,-ասել Է Բորոդայը հուլիսի 21-ին Դոնեցկում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Նա նաեւ հայտնել Է, որ ինքնաթիռի տեխնիկական դետալները, որոնք, հավանաբար, «սեւ արկղերն» են, առաջվա պես գտնվում են Դոնեցկում: «Ինչպես եւ զոհվածների մարմինները, դրանք Էլ կհանձնվեն օտարերկրյա փորձագետներին՝ բայց ոչ ուկրաինական կողմին»,-հայտնել Է Բորոդայը:

Հուլիսի 17-ին Դոնեցկի մարզի Շախտյորսկի շրջանի Գրաբովո գյուղի մերձակայքում կործանվել Է Malaysian Airlines-ի Boeind-777-ը, որը ՄՆ17 չվերթով Ամստերդամից թռչում Էր Քուալա Լումպուր: Ինքնաթիռում գտնվում Էր 283 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ: Նրանք բոլորը զոհվել են:

Ավիափոխադրողի տվյալների համաձայն՝ զոհվածների թվում Է Նիդեռլանդների 192 հպատակ, նրանցից մեկը նաեւ ԱՄՆ-ի քաղաքացի Է: Ցուցակում նաեւ նշվում են Մալայզիայի 44 քաղաքացիներ, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն են, Ավստրալիայի 27, Ինդոնեզիայի 12 քաղաքացիներ: Ողբերգության եւս 10 զոհեր Մեծ Բրիտանիայի հպատակներ են, որոնցից մեկը նաեւ Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիություն ունի: Զոհվածների թվում են՝ չորս գերմանացի եւ նույնքան բելգիացի, երեք ֆիլիպինցի, Կանադայի եւ Նոր Զելանդիայի մեկական քաղաքացի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

***

 

Վրաստանի նախագահը հայտարարել Է, որ ինքը չի մասնակցել նախարարների թեկնածությունների քննարկմանը

 

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հուլիսի 21-ին հայտարարել Է, որ նախարարների թեկնածությունների քննարկումը վարչապետի առանձնաշնորհն Է, ուստի ինքը միայն կդիմի խորհրդարանին հարցով՝ նա վստահություն հայտնում Է արդյոք կառավարության նորացված կազմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Հուլիսի 21-ին կայացած արտահերթ ճեպազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է կառավարության կազմում կատարված կադրային փոփոխությունների մասին. վեց նախարարներ եւ մեկ պետնախարար թողնում են իրենց պաշտոնները:

«Ես չեմ մասնակցել նախարարների թեկնածությունների քննարկմանը: Ես չեմ ներկայացնում նախարարներին, այլ հարց եմ տալիս խորհրդարանին…»,-ասել Է Մարգվելաշվիլին:

Նախագահը նշել Է, որ ինքը խորհրդարանին կդիմի մեկ շաբաթվա ընթացքում, այն բանից հետո, երբ կստանա նորացված կառավարության ցուցակը:

Ավելի վաղ Վրաստանի կառավարության վարչակազմի իրավաբանական գերատեսչության ղեկավար, խորհրդարանական քարտուղար Շալվա Տադումաձեն հայտնել Է, որ կառավարության նոր կազմը կհաստատվի երկու շաբաթվա ընթացքում:

«Վրաստանի նախագահը մեկ շաբաթվա ընթացքում խորհրդարանին կներկայացնի կառավարության նոր կազմը՝ վստահություն հայտնելու համար: Վրաստանի խորհրդարանը յոթ օրվա ընթացքում պարտավոր Է քննարկել վստահություն հայտնելու հարցը: Ողջ ընթացակարգը կտեւի առավելագույնը 14 օր»,-նշել Է Տադումաձեն:

 

***

 

«Boeing 777-ից 3-5 կմ հեռավորության վրա եղել է ուկրաինական «Սու-25» ինքնաթիռը»․ ՌԴ ՊՆ

 

Ինչպես հայտնում է itar-tass-ը, Մալայզիական Boeing 777 օդանավի աղետից առաջ, նրանից 3-5 կիլոմետր հեռավորութան վրա նկատվել է ուկրաինական մարտական «Սու-25» ինքնաթիռը:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Կարտապոլովը։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարում է, որ Boeing 777-ից 3-5 կիլոմետրի հեռավորության վրա եղել է մեկ այլ ինքնաթիռ՝ հավանաբար «Սու-25» ինքնաթիռը։

«Մենք այդ բարձրության վրա ֆիքսել ենք ուկրաինական ռազմաօդային ուժերի ինքնաթիռ, ենթադրաբար «Սու-25», որը գտնվել է Boeing 777-ից 3-5 կիլոմետր հեռավորության վրա»,-հայտնել է Կարտապոլովը։

 

***

 

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել 500-ի

 

Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 500 մարդ և վիրավորվել ավելի քան 3150-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հուլիսի 20-ին իսրայելական օդուժի ռմբակոծության հետևանքով Գազայի Շուջաիա թաղամասում ավելի քան 70 մարդ է զոհվել և վիրավորվել ևս 210-ը:

Հուլիսի 21-ին Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռմբակոծության հետևանքով 16 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 7 երեխա: Ռումբերն ուղղվել են բնակելի տների ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ Գազայի հատվածում Ամերիկայի 2 քաղաքացի է զոհվել:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մեկնել է Կահիրե՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Եգիպտոսի կողմից առաջարկած զինադադարի վերաբերյալ հարցեր:

ՄԱԿ-ը խիստ մտահոգված է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը չի թաքցրել իր հիասթափությունը ՄԱԿ-ի արտահերթ նիստի արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ հույս ունեին՝ ՄԱԿ-ը կդատապարտի Իսրայելի դրսևորած ագրեսիան: Մոտ ժամերին ՄԱԿ-ը կրկին արտահերթ նիստ կգումարի Գազայում իրավիճակը քննարկելու համար:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունն սկսել է հուլիսի 8-ից: Պաղեստինի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել են հազարարավոր հրթիռներ: Մինչև այժմ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է մեկ իսրայելցի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 20-ը:

 

***

 

ՀՀ Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը կարևոր է Արցախի դատական համակարգի համար. Բակո Սահակյան

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ԼՂՀ Գերագույն դատարանի միջեւ փոխգործակցության ընդլ այնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն պահանջված է և կարեւոր Արցախի դատական համակարգի համար: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

***

 

Նախագահը ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության բացման արարողությանը

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզում ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության հանդիսավոր բացման արարողությանը: Առաջնությանը մասնակցում է 39 երկրից ժամանած 269 մարզիկ: Բացման արարողությունը տեղի է ունեցել «Արա և Այծեմնիկ» մարզական ակումբի մարզադաշտում:

 

***

 

Նախարարը խիստ հանձնարարականներ է տվել ՊՈԱԿ-ի տնօրինությանը

 

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԲՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառապարկ:

Անտառապարկում տիրող իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո, ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նախարարը նշել է. ««Ջրվեժ» անտառապարկը մոտ է մայրաքաղաքին և պահպանության ու խնամքի անհրաժեշտ աշխատանքները պատշաճ իրականացնելու պարագայում այն կարող է գրավիչ վայր դառնալ թե այցելուների, թե բնապահպանական ներդրումային ծրագրեր իրականացնելու համար:

Այնուամենայնիվ, այստեղ ես տեսնում եմ բազմաթիվ խնդիրներ տարածքի պահպանության իրականացման, վարձակալված տարածքներում տիրող իրավիճակի և հարակից շրջանների բնակչության հետ կապված: Սրանք լուծելի խնդիրներ են, որոնք կամք և հետևողական մոտեցումներ են պահանջում»:

Շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին' դժվարին պայմաններում աշխատանքներ իրականացնելու համար, Արամայիս Գրիգորյանը հորդորել է վերջիններիս լինել առավել ուշադիր, մշակել և նախարարությանը ներկայացնել ծրագրեր «Ջրվեժ» անտառապարկն իր բացառիկ և անհետացող բուսատեսակներով պատշաճ կերպով պահպանելու և որակական նոր մակարդակի հասցնելու նպատակով:

Այցի ավարտին նախարարը խիստ հանձնարարականներ է տվել ՊՈԱԿ-ի տնօրինությանը' նշելով, որ շատ մոտ ապագայում ակնկալում է որակական լուրջ փոփոխություններ, որոնց անձամբ հետևելու է հետագա այցելությունների ընթացքում:

 

***

 

Մայրաքաղաքի Բաղրամյան և Կապուտիկյան փողոցների խաչմերուկում քամուց ծառ է տապալվել

 

Քամու ուժգնացմամբ պայմանավորված, մայրաքաղաքի Բաղրամյան և Կապուտիկյան փողոցների խաչմերուկում, հուլիսի 21-ին ժամը 18-ի սահմաններում արձանագրվել է ծառի տապալման դեպք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անմիջապես դեպքի վայր են մեկնել փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:

«Կենտրոն կանաչապատում» ձեռնարկության և ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի վարչության աշխատակիցների համատեղ ջանքերով տապալված ծառն արագ հեռացվել է ճանապարհի երթևեկելի մասից և վերականգնվել է երթևեկությունը: Ծառի տապալման հետևանքով տուժածներ չկան:

Մայրաքաղաքում արձանագրված ծառի ճյուղերի կոտրման մի քանի դեպքերի հետևանքները ևս կարճ ժամանակում վերացվել են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցների ջանքերով:

 

***

 

Մոսկվան իրեն վերապահում է Լատվիայի գործողություններին պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունք

 

Մոսկվան իրեն վերապահում է ի պատասխան Լատվիայի գործողությունների միջոցներ ձեռնարկելու իրավունք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Դեսպանին (Լատվիայում) տեղեկացվել է, որ այդ ոչ բարեկամական քայլը, որը աշտոնական Ռիգայի կողմից ձեռնարկվել է հակառուսական գծով, Ուկրաինայում իրադարձությույունների համատեքստում, չի կարող բացասաբար չազդել երկկողմ հարաբերությունների վրա: Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է լատվիական կողմի վրա: Մենք վերապահում ենք պատասխան համարժեք միջոցներ ձեռնարկելու իրավունք»,- նշել են ՌԴ արգործնախարարությունում:

Ավելի վաղ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչի որոշումով արգելվել էր այդ երկիր մուտք գործել ռուսաստանցի երգիչներ Օլեգ Գազմանովին, Իոսիֆ Կոբզոնին և Վալերիային:

 

***

 

Շանհայից Լոնդոն թռչող ինքնաթիռը սալոնի ծխոտման պատճառով վթարային վայրԷջք Է կատարել Իրկուտսկում

 

Շանհայից Լոնդոն մեկնող Airbus A-340-ը վթարային վայրԷջք Է կատարել Իրկուտսկի օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է տարածաշրջանի անհետաձգելի ծառայությունների մի աղբյուր:

«Ինքնաթիռի անձնակազմը վթարային վայրԷջք Է խնդրել Իրկուտսկում, նախնական տվյալներով՝ սրահի ծխոտման պատճառով»,- ասել Է աղբյուրը:

«Airbus»-ում եղել են 286 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Պատահարի պատճառները պարզվում են: