«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Ազգային ժողովում շարունակում են ուսումնասիրել Գագիկ Ծառուկյանի բացակայությունները
Ազգային ժողովի աշխատակազմը շարունակում է ուսումնասիրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունները և դրա հիմքերը, ուստի այս պահին նրան մանդատից զրկելու օրվա հետ կապված հստակություն չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վ արչության պետ Արսեն Բաբայանը: «Օրվա հետ կապված հստակ չէ, քանի որ դեռևս շարունակվում է ուսումնասիրության գործընթացը»,- նշեց Բաբայանը:
Ինչ վերաբերում է ԱԺ լիագումար նիստում հարցի քվեարկությանը, Արսեն Բաբայանն ընդգծեց, որ կարող է միայն նախնական հայտնել, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթը, ինչով սահմանվել է քվեարկության դնելու հարցը, սահմանադրական դատարանի 2013թ. հունիսի 16-ի (ՍԴՈ-1081) որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող, ուստի՝ այդ կանոնն այլևս իրավաբանական ուժ չունի:
Բաբայանը հավելեց, որ այս և մնացած բոլոր հարցերի ամբողջական պատասխանները կլինեն գործընթացի ավարտից հետո: Համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 16-ին Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ գրություն է ուղարկելու ԿԸՀ:
***
100-ից ավել ՊՊԳՎ աշխատակից ազատվել է աշխատանքից. «Բարեփոխումների շրջանակում» ոստիկանությունը զինաթափել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորը
Գագիկ Ծառուկյանի տարածքները հսկող 100-ից ավել ՊՊԳՎ աշխատակից ազատվել է աշխատանքից: Լուրեր.com-ի հետ զրույցում, այս տեղեկությունը մասամբ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության և մամուլի հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Վերջինս հորդորեց, որ այս ամենը դիտենք ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում և ասաց. «Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Պետական պահպանության գլխավոր վարչությունում, մշտապես ստուգվում և վերանայվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերը»:
Նշենք նաև, որ Armlur.am-ն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ շաբաթ օրը ոստիկանությունը զինաթափել է Ծառուկյանի, այսպես ասած, թիկնազորը: Տվյալ դեպքում խոսքը ոչ միայն անձնական թիկնազորի մասին է, այլ հարյուրից ավելի զինյալների, որոնք ի դեպ օրինական զենք կրողներ էին: Խոսքը պետական պահպանության վարչության այն աշխատակիցների մասին է, ովքեր տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով պահպանել են Ծառուկյանի բիզնես-տարածքները: Դրանք հիմնականում նրա ազգականներն են կամ հավատարիմ մարդիկ:
Գագիկ Ծառուկյանի թիկնազորին զինաթափելու մասին, ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ ասացին, որ ավելացնելու ոչինչ չունեն. «Այն ինչ կատարվել է, կատարավել է բարեփոխումների շրջանակում»:
***
Բակո Սահակյանն ու Վիգեն Սարգսյանը քննարկել են Արցախում Ցեղասպանության տարելիցի միջոցառումների ծրագիրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին:
Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով' Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
Քննարկվել են Արցախում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին նվիրված հարցեր: Շահագրգիռ մարմինների ղեկավարները ներկայացրել են համապատասխան տեղեկություններ նախատեսված ծրագրերի եւ դրանց իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Նախագահ Սահակյանը մեկ անգամ եւս ընդգծել է բոլոր միջոցառումների պատշաճ իրականացման հրամայականը' այս ուղղությամբ տալով մի շարք հանձարարականներ:
***
Զարուհի Փոստանջյանն առաջարկում է ասորիների և հույների ցեղասպանությունը դատապարտող նախագծում ներառել նաև եզդիներին
Ազգային ժողովը քննարկում է «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը' որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Նախագծի հեղինակն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ներկայացնելով նախագիծը՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ առաջարկվում է ընդունել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը' որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորոծները, նրանց տաժանակիր աշխատեցնելը եւ սեփական ությունից զրկելը բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության՝ ուղղված հայ, հույն, ասորի, եզդի և այլ բնիկ ժողովուրդների դեմ:Շարունակությունն՝այստեղ:
***
Ռոբերտ Քոչարյանը՝ ներքաղաքական լարված իրավիճակի մասին
Ռոբերտ Քոչարյանը՝ ներքաղաքական լարված իրավիճակի մասին.
«Պարոն նախագահ, բնականաբար, այսօր պետք է խնդրենք անդրադառնալ վերջին ներքաղաքական իրադարձություններին: Մասնավորապես՝ ՀՀԿ Խորհրդի հայտնի նիստին, որի թիրախը ԲՀԿ-ն էր, ընդդիմադիր դաշտի ամենախոշոր, ազդեցիկ և դրա հետ մեկտեղ, մինչև փետրվարի 12-ը՝ ոչ արմատական կուսակցությունը: Կուսակցություն, որն իշխանությունների հետ մշտական շփումների մեջ էր ու, ինչպես պարզվեց, միմյանց ղեկավարներին քննադատելու մասով նույնիսկ զսպվածության փոխադարձ պայմանավորվածություն ուներ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ կարելի է բացատրել տեղի ունեցածը:
Չեմ կարող բացատրել, թե ինչի համար էր դա պետք նախագահին: Եթե հաշվարկն այն էր, թե Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրելով ԲՀԿ-ն կկազմալուծվի, ապա համապատասխան էֆֆեկտը չստացվեց: Ընդհակառակը. ընդդիմադիր դաշտում ակնառու են համախմբման հստակ նշաններ՝ բառապաշարի և նպատակների կտրուկ ռադիկալացմամբ: ԲՀԿ-ի վարկաբեկում նույնպես տեղի չունեցավ՝ չափազանց անհամոզիչ փաստարկների պատճառով: Ցանկացած գործողություն ԲՀԿ ղեկավարի դեմ բոլորի կողմից հիմա կգնահատվի որպես քաղաքական հետապնդում, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից:
Իսկ հաշվի առնելով երկրում սոցիալական լարվածության և դժգոհության աստիճանը, ինչպես նաև ԲՀԿ-ի և նրա ղեկավարի լայն ժողովրդականությունը՝ որքան ավելի եռանդուն իշխանությունը փորձի «մաքրել» քաղաքական դաշտը, այնքան ավելի ուժեղ է լինելու համախմբումն իշխանության դեմ և այնքան ավելի իրական կլինի քաղաքական ցնցումների հեռանկարը: Դժվար չէ կանխատեսել, թե ինչպես այս ամենը կանդրադառնա տնտեսության, Ղարաբաղում շփման գծի իրավիճակի և Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վրա:Շարունակությունն՝այստեղ:
***
Կարո Կարապետյանը լքեց ԲՀԿ խմբակցությունը
Լուրեր.com-ի տրամադրության տակ է հայտնվել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի դիմումի պատճենը ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին:
Դիմումում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից:
Ելնելով վերոնշյալից' որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցությունը ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործնեությունը որպես անկուսակցական պատգամավոր»:
***
Հավաքը շտապ չի կարող լինել. Երևանի քաղաքապետարանը՝ եռյակի հանրահավաքի մասին
2015 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները գրություն են ներկայացրել Երևանի քաղաքապետին, որում տեղեկացնում են փետրվարի 20-ին Ազատության հրապարակում իրենց ներկայացմամբ շտապ հավաք անցկացնելու մասին:
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում: Մինչդեռ գրության բովանդակությունից հետևում է, որ հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի' դեռևս փետրվարի 12-ի ելույթին արձագանքելու նպատակով:
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հիշատակված դրույթի և գրության բովանդակության համադրումից ակնհայտորեն հետևում է, որ գրության մեջ նշված իրադարձությանը ութ օր անց արձագանքելու անհրաժեշտությունը չի կարող մեկնաբանվել որպես շտապ հավաքի անցկացման հիմք:Շարունակեւթյունն՝ այստեղ:
***
Քննիչը, պատասխանատվությունից խուսափելու համար, պաշտոնեական կեղծիք է կատարել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ Ավետիք Թովմասյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Թովմասյանն իր վարույթում քննվող քրեական գործով վկայի՝ Հովհաննես Ս.-ի առանձնատանը կատարած խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել է 0.5 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին հարցը քննարկելու համար գրությամբ դիմել է բաժնի պետին, սակայն գրությունը կցելով քրեական գործին՝ առաջին օրինակը ոստիկանության բաժին չի ուղարկել:
Որոշ ժամանակ անց Ա. Թովմասյանը բաժնի պետի տեղակալից տեղեկանալով գրությունը բաժին չուղարկվելու մասին՝ քրեական գործով որոշում է կայացրել Հովհաննես Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն հիշյալ որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 28-րդ կետի պահանջների խախտմամբ գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին չի ուղարկել և որոշումը քրեական գործի նյութերին չի կցել:Շարունակությունն՝ այստեղ: