Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում: Մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին:
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Ս. Պողոսյանը հաստատեց այս տեղեկությունը՝ մանրամասնելով. «Ես հիմա տեղափոխվում եմ «Աստղիկ» բժշկական կենտրոն, այս ամեն ինչը նախորդ տարվա դեպքերի ու իրադարձությունների շարունակությունն է: Ընտրություն եղավ, պարտվեցին, հիմա չեն հարմարվում, անընդհատ հրահրում են, քանի որ քֆուրը ապաքրեականացված է, իրենք իրենց համախոհներին հորդորում են, որ մեզ քֆուր անեն:
Անցած տարի սեպտեմբերին ընտրություն եղավ, նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը պարտվեց, ընտրվեց ներկայիս գյուղապետը, հիմա նախկինների թիմակիցները պայքարում են մեր դեմ, ու անընդհատ միջադեպեր են ստեղծում, անգամ դանակահարություն, էսօր էլի սկսեցին հրահրել ու կռիվ սարքել»,-ասաց գյուղապետի տեղակալը, նշելով, այսօր կրկին հայհոյել են, սկսել են քարերով ջարդել իր մեքենան. «Մեքենաս դրանից հետո բերեցի կանգնեցրեցի գյուղապետարանի հայաթը, լրագրող էլ էր եկել գյուղ, էդ պահին խոսակցություն եղավ, էնտեղից արդեն մոտ 20 հոգի պատրաստված, տրուբեքով, ու բիտաներով հարձակվեցին ու ծեծեցին մեզ, էլ գլխի, էլ դեմքի ու ծնոտի կոտրվածք, մերոնցից մեկի թեւն էլ են կոտրել, իմ թեւն ա կոտրված, գլուխս ա վնասվել, կար են դրել, ախպորս չանեն են կոտրել, Համլետի գլուխն է երկու տեղից վնասվել, ուղարկել են Երեւան, բոլորը տրուբեքի հարվածնեչի հետքեր են»,-ասաց համայնքի ղեկավարի տեղակալը՝ հավելելով, որ կատարվածի հետ կապվազծ զանգահարել են ոստիկանություն: