Այսօր՝ մայիսի 27-ին, վաղ առավոտվանից լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։

 

Ինչպես Աստղաձոր գյուղից հայտնում է shamshyan.com-ը, նշված գյուղի փողոցները կառավարության շնորհիվ կապիտալ ասֆալտապատվում են և տեղադրվում են որակյալ ջրահեռացման բետոնե խողովակներ, սակայն բնակիչները ընդվզում են՝ պատճառաբանելով, որ շինարարական կազմակեպությունը, որը կատարում է այդ աշխատանքները, գյուղի մի քանի փողոցներում վտանգավոր բարձունքներ է ավելացնում՝ փակելով մարդկանց դարպասների մուտքերի առջև։

 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մենք գոհ ենք կառավարությունից, որ վերջապես սկսել են կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել, գոհ ենք ջրահեռացման խողովակների տեղադրման համար, բայց ի՞նչ օգուտ, եթե շինարարական կազմակերպությունը վնաս է տալու մեզ։ Ավելի լավ է՝ մնանք քանդված փողոցների հույսին, քան էս տեսակ բարեկարգված փողոցներ ունենանք։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի այս եղանակով աշխատանքներ կատարեն»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում