Այսօր՝ մայիսի 23-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Նորաբաց ավտոճանապարհի Մասիս քաղաքի խաչմերուկի հատվածում։

 

Նորաբաց գյուղի բնակիչներն՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Արարատի մարզպետարանը վերջապես կատարեն իրենց խոստումը և նշված ճանապարհահատվածում վերացնեն մարդաբոյ փոսերը։

 

Այս պահին նշված վայր են ժամանել Մասիսի ոստիկանապետ Վարդան Վարդանյանը և Արարատի մարզպետարանի ինչ-որ պաշտոնյա։

 

Խնդրի մասին տեղեկացվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, և այս պահին նախարարի կարգադրությամբ փոխնախարարն ու վարչության պետը ժամանում են գյուղ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին և կարճ ժամանակում խնդիրը լուծեն։

 

Գյուղացիները, հավատալով Տ. Մարգարյանին ու Վ. Մարտիրոսյանին, ժամանակավորապես բացեցին ճանապարհը։

 

Մանրամասն՝ shamshyan.com-ում: