Քիչ առաջ արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի տարածքում: Առավոտյան անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Մաստարա գյուղի բնակիչ Սևակ Գևորգյանին պատկանող ոչխարի հոտը:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը դիմել է փախուստի, 18-ից ավելի ոչխարներ վրաերթի հետևանքով տեղում սատկել են, իսկ մի մասն էլ վնասվածքներ են ստացել: Գյուղացիներն այս պահին փորձում են ճանապարհը փակել, սակայն նրանց հետ սկսեցին բանակցություններ վարել Թալինի ոստիկանապետ Գևորգյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանը:

 

Մանրամասներն` այստեղ: