Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Այգեգործական թաղամասում: Ինչպես հայտնում է  shamshyan.com–ը, 150 բնակիչներ փակել են ճանապարհը՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ դրա մեղավորը կառավարությունը և Կոտայքի մարզպետարանն են:

 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհը փակած գյուղացիներն ասում էին՝ «Տևական ժամանակ է, ինչ սնկի նման աճած ինչ-որ «Առողջ սունկ» ընկերություն անհայտ գործունեություն է ծավալում այս տարածքում, ինչի հետևանքով գարշահոտության ու թունավոր արտանետումների բույրը խեղդում է Նուռնուսն ու Բյուրեղավանը: Մենք բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, ովքեր ոչ մի ընթացք չեն տալիս խնդրի կարգավորմանը ու հիմա ստիպված դիմում ենք ծայրահեղ այս քայլին ու փակում ճանապարհը:

 

Կառավարությունը մեզ ամբագոռգոռ հայտարարում է, թե արտագաղթը վերացնելու քայլեր է ձեռնարկում, ի՞նչ արտագաղթի վերացման մասին է խոսքը, երբ նշված ընկերության աշխատանքների հետևանքով Նուռնուսն ու Բյուրեղավանը դատարկվում են: Հիմա եթե հարցը չլուծվի, բոլոր բնակիչները՝ մեր ու մանուկ, ահել ու ջահել, երկուշաբթի օրը «գրոհելու ենք» կառավարության շենքը: Թող կառավարությունը հարցին լուծում տա»:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի։