Այս պահին լարված իրավիճակ է Խաչպար գյուղում: Քաղաքացիները փակել են ճանապարհը, պահանջում են լուծել իրենց համայնքից դեպի Երևան սպասարկող տրանսպորտի խնդիրը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչ Աննա Հարությունյանն ասաց, որ Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասից դեպի Երևան ոչ մի տրանսպորտային միջոց չի գործում. «Մարդիկ ամեն օր ստիպված են ոտքով 2 կմ քայլել, որպեսզի տրանսպորտ նստեն: Մենք 35 համարի երթուղու տնօրինությունից պահանջում ենք սպասարկել նաև Գետաշեն թաղամասը»:

 

Նշենք, որ այս պահին բողոքի ակցիան վերածվել է քաշքշուկի, գծատերը իր մարդկանցով սադրանքներ է հրահրում` սպառնալով ակցիայի մասնակիցներին:

 

Տեղում է նաև փոխմարզպետը, համայնքի ղեկավարը, ովքեր անմասն չեն մնացել բախումներից:

 

Նելլի Ավետիսյան