Երևանի քաղաքապետարանում լարված իրավիճակ է: Ցուցարարները մտել են քաղաքապետարան և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարագարյանի հրաժարականը: Նրանք վանկարկում են «Տա-րոն, հան-ցա-գործ» «Հե-ռա-ցիր»:
Ցուցարարների հետ բանակցություններն անց է կացնում քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը՝ հորդորելով դադարեցնել ցույցերը և խոստանալով, որ քաղաքապետը կմոտենա և կպատասխանի նրանց բոլոր հարցադրումներին: