Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Փարաքարի մոտ 15 փողոցների բնակիչներ ոտքով շարժվում են դեպի Երևան-Էջմիածին գլխավոր ավտոճանապարհը, որպեսզի փակեն այն: Գյուղացիների նման քայլի պատճառն այն է, որ նրանք տևական ժամանակ է' ունեն խմելու ջրի խնդիր:
Օրերով ջրի ծորակներից ջուր չի գալիս այն դեպքում, երբ իրենց պնդմամբ՝ իրենք պարտաճանաչորեն կատարում են սպառված ջրի վճարոււմները, սակայն խնդիրը չի լուծվում: Իրավիճակի մասին տեղյակ է գյուղապետը: Այս պահին գյուղացիների մոտ է ժամանել գյուղապետի տեղակալը, ով հայտարարում է, թե ջրի հարցը պետք է լուծվի «Երևան Ջրի» կողմից. իրենք անզոր են այդ հարցը լուծել:
Շարունակությունը և լուսանկարները` այստեղ: