Այս պահին Նուբարաշենի աղբանոցի դիմաց հավաքվել են 3 տասնյակից ավելի նուբարաշենցիներ, ովքեր ավտոմեքենաներով փակել են Նուբարաշենի գլխավոր ճանապարհը:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրանք արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ կառավարությունն ու քաղաքապետարանը, «ուղտի ականջում քնել են» և չեն մտածում շրջակա միջավայրի աղտոտման դեմն առնելու մասին: Հավաքվածների մեջ են կանայք, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ արդեն մի քանի օր է՝ հայտնի Սովետաշենի աղբանոցում անմար կրակի նման վառվող տարածքից ծուխն ու գարշահոտությունը «գրոհել են» իրենց տները: Նույնիսկ փակ պատուհանները չեն փրկում բնակիչներին այդ ծխից ու հոտից:

 

Մանրամասն' այստեղ: