Հուլիսի 14-ին՝ ժամը 11:16-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Երևանի Նուբարաշեն 1-ին փողոցի բնակչուհի, 1958թ. ծնված Ա. Արտաշեսյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: