Քիչ առաջ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աղայան թիվ 19 հասցեի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փլուզման պատճառը ենթակայանի հարևանությամբ և նշված շենքի արանքում կառուցվող առևտրի սրահով ու գրասենյակային տարածքներով շենքի կառուցումն է, որի շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ շինարարների և նրանց պատվիրատուների «ղանմազության» հետևանքով մի ամբողջ թաղամաս հոսանքազրկվել է: Այստեղ կա նաև ընկած ցուցանակ, սակայն ցուցանակը չունի կնիք, և ցուցանակի վրա գրված է' պատվիրատու' Մագդա Սարգսյան, կապալառու' «Տրանս ունիվերսալ» ՓԲԸ, լիցենզիա համար 15 181, նախագծող' «ՊատԱրմ» ՍՊԸ: Ցուցանակից պարզ է դառնում, որ պետք է կառուցվի 4 հարկանի բնակելի շենք, շինարարության սկիզբ է գրված 15.03.2013թ, ավարտը՝ 15.09.2014թ:
Փլուզված շենքի հարևանությամբ կան մեծ թվով բնակելի շենքեր, այդ թվում՝ բարձրահարկ, ինչպես նաև խանութներ, մանր և միջին բիզնեսի կրպակներ, որոնք նույնպես հոսանքազրկվել են: Տեղական «իշխանիկներից» ոչ ոք ներկա չէ, և դեպքի վայր են եկել միայն էլեկտրացանցի ներկայացուցիչները:
Նշենք նաև, որ ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը հուլիսի 14-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղայան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում գտնվող թիվ 1316 էլեկտրական ենթակայանի պատը փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ Աի արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ տեղի է ունեցել էլ. ենթակայանի արտաքին պատի փլուզում: Տուժածներ չկան:
Շարունակությունն' այստեղ: