Lurer.com-ի տեղեկություններով՝ անցած գիշեր իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն են բերման ենթարկել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր նշանածին՝ Մարաշցի Արթուրին և նրան ուղեկցողներին։ Նշենք նաև, որ Մարաշցի Արթուրը եղել է «Բենթլի» մակնիշի իր ավտոմեքենայով, իսկ նրա ուղեկիցները՝ «Ջիպ» ավտոմեքենայով։ Ըստ ոստիկանության մեր աղբյուրների՝ նրանց ենթարկել են արյան մեջ թմրանյութերի առկայությունը վերհանող փորձաքննության, որը դրական արդյունք է ցույց տվել։

Հիշեցնենք նաև, որ Մարաշցի Արթուրը, ով ի դեպ Առողջապահության նախկին նախարար Աբրահամ Մանուկյանի որդին է, առաջին անգամը չէ, որ բերման է ենթարկվում ոստիկանական բաժանմունք։